412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանյան ամառը շարունակվում է, բայց աշունը սարերի ետևում չէ. օդերևութաբան

18:19
04 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի միջին ամսական ջերմաստիճանը հոկտեմբերին կլինի նորմերի սահմաններում, տեղումների մակարդակը` նորմից ցածր, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայհիդրոմետկենտրոնի օպերատիվ հիդրոմեթեորոլոգիայի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։

«Առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ և բավականին բարձր ջերմաստիճանային ֆոն։ Արարատյան դաշտավայրում օդը կտաքանա մինչև 28-29 աստիճան, հոկտեմբերի 4–ից սպասվում է ջերմաստիճանի բարձրացում 2-3 աստիճանով։ Հայաստանի ողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմից բարձր»,– հայտնեց Պետրոսյանը։

Ըստ նրա, օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում մինչև հոկտեմբերի 15–ը սպասվում է նորմի սահմաններում` 15 աստիճան տաքություն, այսինքն, առաջիկա շաբաթվա ընթացքում ամառը դեռ կպահպանվի։

«Հույս ունենք, որ առանց տեղումների եղանակը չի հանգեցնի բացասական հետևանքների, քանի որ սեպտեմբերին տեղումները բավականին շատ են։ Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի առաջին օրերին լեռնային շրջաններում արդեն ցրտահարություններ են գրանցվել, այսօր Ծաղկահովիտ և Աշոցք գյուղերում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ` մինուս երկու աստիճան։ Հովիտներում ցրտահարությունները հնարավոր են ամսվա վերջին տասնօրյակում»,– ասաց Պետրոսյանը։

Հայաստանում աշնան անցումը, Պետրոսյանի խոսքով, սպասվում է հոկտեմբերի կեսերից։

Արարատյան դաշտավայրում, Արմավիրի մարզում, Արագածի նախալեռներում օդի միջին ջերմաստիճանը հոկտեմբերի երկրորդ կեսին կլինի 12-14 աստիճանի սահմաններում, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայսի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում` 6-8 աստիճան, Լոռու մարզում` 10 աստիճան, Տավուշի մարզում` 12-13 աստիճան, Վայոց Ձորում` 14 աստիճան, Սյունիքում` 13-15 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի 13 աստիճան։

«Հայաստանում հոկտեմբերը շատ հաճելի ամիս է, և այս տարի էլ բացառություն չի լինի։ Ըստ վիճակագրության, Հայաստանում ավելի շատ են ջերմ հոկտեմբերները, քան սառները։ Օրինակ, 2002, 2007 և 2010 թվականներին հոկտեմբերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3-4 աստիճանով»,– ասաց Պետրոսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը