Հայաստանը պատասխան է սպասում Օսկարի կոմիտեից «Երկրաշարժի» վերաբերյալ
17.10.2016,
18:14
Հայակական կինոգործիչները ակնկալում են Ամերկյան կինոակադեմիայի պատասխանին` կապված ռուսաստանաբնակ ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի որակազրկման հետ:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայակական կինոգործիչները ակնկալում են Ամերկյան կինոակադեմիայի պատասխանին` կապված ռուսաստանաբնակ ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի որակազրկման հետ:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց կինոքննադատ, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Ռաֆֆի Մովսիսյանը, իրավիճակը դեռևս անորոշ է մնում:
«Մենք դեռևս պատասխան չենք ստացել Օսկարի հանձնաժողովից: Հույս ունենք, որ իրավիճակն այսօր կպարզվի», - ասաց Մովսիսյանը: Նրա խոսքով, դեռևս հայտնի չէ` կօգտագործի, արդյոք, Հայաստանն Օսկարի հանձնաժողովի դիտարկմանը նոր ֆիլմ ներկայացնելու իր հնարավորությունը:
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային կինոակադեմիայի առաջադրած «Երկրաշարժ» ֆիլմն «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխության «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի համար չի ընդգրկվել հիմնական ցուցակում։ Ինչպես նշվում է ֆիլմը պրոդյուսավորող «Մարս Մեդիա» ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, պահանջների էությունը հանգում էր նրան, որ ստեղծագործական խմբում շատ են ռուսները, և «Օսկարի» առաջադրվելու համար անբավարար թվով հայեր:
Օրերս իր դիրքորոշումն է արտահայտել նաև գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:
«Անհեթեթ իրավիճակ է: Ամերիկյան կինոակադեմիայի կազմկոմիտեն հանել է մեր «Երկրաշարժ» ֆիլմն «Օսկարի» թեկնածությունից: Պատճառը ֆիլմի ստեղծման մեջ չափազանց մեծ քանակի ռուսների առկայությունն է: Եվ դա դեռ այն դեպքում, որ ես երկքաղաքացիություն ունեմ և առաջադրվում էի Հայաստանից», - գրել է Դիշդիշյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Նրա խոսքով, հարցին միացել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը, և երկխոսություն է ընթանում կազմկոմիտեի հետ, ինչպես նաև նամակագրական կապ կա: «Մենք դեռևս հույս ունենք, որ որոշումը կվերանայվի: Հույսով եմ, որ սա քաղաքական որոշում չէ: Սակայն միևնույնն է շատ վիրավորական է», - գրել է Դիշդիշյանը: -0-