Հայաստանը ներառվել է բրիտանական պորտալի` զբոսաշրջային սլոգանների համաշխարհային քատեզում

19.12.2016, 17:08
Հայաստանը ներառվել է զբոսաշրջային սլոգանների համաշխարհային քարտեզում:
Հայաստանը ներառվել է բրիտանական պորտալի` զբոսաշրջային սլոգանների համաշխարհային քատեզում
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ներառվել է զբոսաշրջային սլոգանների համաշխարհային քարտեզում, որ կազմել է բրիտանական FamilyBreakFinder ժամանցային կայքը:

«Հայաստանը հրավիրում է ողջ աշխարհի զբոսաշրջիկներին «Այցելեք Հայաստանը, այն գեղեցիկ է» խոսքերով», - նշվում է գրառման մեջ:

Ընդ որում «գեղեցիկ» բառը զբոսաշրջային սլոգանների ամենատարածված բառն է. այն օգտագործել է 9 երկիր (Հայաստանից բացի, Բանգլադեշը, Բուրունդին, Լիտվան, Պակիստանը, Սենտ-Լյուսիան, Սամոան, Սիրիան և Լաոսը):

Ընդհանուր առմամբ, քարտեզում նշվում է 159 երկրի զբոսաշրջային սլոգան: -0-

 - рис.1