Հայաստանը ձգտում է առավելագույնս ընդլայնել ՌԴ–ի հետ սերվիս կենտրոնների համատեղ ցանցը. պաշտպանության նախարար

21.12.2016, 13:58
Հայաստանը ձգտում է առավելագույնս ընդլայնել երկրում Ռուսաստանի հետ համատեղ սերվիս կենտրոնների ցանցը:
Հայաստանը ձգտում է առավելագույնս ընդլայնել ՌԴ–ի հետ սերվիս կենտրոնների համատեղ ցանցը. պաշտպանության նախարար
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ձգտում է առավելագույնս ընդլայնել երկրում Ռուսաստանի հետ համատեղ սերվիս կենտրոնների ցանցը` հաշվի առնելով, որ հայկական բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի ճնշող մեծամասնությունը ռուսական արտադրության է, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Lenta.ru–ին տված հարցազրույցում։

Սարգսյանն արդիական անվանել է Գյումրիում հայ–ռուսական պաշտպանական–արդյունաբերական համալիրի ստեղծումը, որը կարող էր հարթակ դառնալ Ռուսաստանի և Հայաստանի սահմանակից Իրանի հետ գործարար, ռազմատեխնիկական գործակցության համար` ՌԴ–ի սահմանակից պետություններում սպառազինության ավանդական շուկաներ դուրս գալու համար։

«Միաժամանակ, Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում կդառնար քաղաքի ժողովրդագրական վիճակի և ռուսական ռազմակայանի հետ հայկական տեղի բնակչության սոցիալական կապերի ամրապնդման բարելավման գործոն»,– ավելացրել է նա։

Հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է ավելի քան 160 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր և համաձայնագրեր (դրանցից ավելի քան 60–ը` ռազմական ոլորտում)` ներառյալ Բարեկամության, գործակցության և փոխօգնության մասին հիմնարար պայմանագիրը, ինչպես նաև Ռուսական ռազմակայանի մասին պայմանագիրը և զորքերի կիրառման համատեղ ծրագրման հարցերի համաձայնագիրը համատեղ անվտանգության ապահովման նպատակով։

«Հայաստանն այսպիսի ներկայացուցչական իրավական բազա չունի ոչ մի ուրիշ պետության հետ»,– ընդգծել է նա։

Սարգսյանի խոսքով, այսպիսի բարձր գնահատականի է արժանի նաև ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ փոխգործակցությունը։

«Մեզ համար դա, նախևառաջ, ԶՈՒ արդիականացման և զինման հետ կապված հարցեր են, Հայաստանի ԶՈՒ–ն ժամանակակից և համատեղելի զինատեսակներով ապահովելու հարցում ռուսական կողմի աջակցությունը` այն ամենը, ինչ թույլ է տալիս տարածաշրջանում ուժերի ռազմական պարիտետ պահպանել»,– ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը։ -0-