429.51
4.27
395.68
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը մտադիր է ՄԻԵԴ–ում հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ կալանավորված Ղազարյանի գործով

19:51
07 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մտադիր է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանում կալանավորված Կարեն Ղազարյանի իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ, հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։

Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով) ու այս երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։

«Նա կալանավորված է, զրկված է արտաքին աշխարհի հետ կապից։ Այսպիսով, խախտվել է ոչ միայն ազատության նրա իրավունքը, այլ նաև արդար դատավարության իրավունքը»,– ասաց Ղազարյանը։

Իրավաբանը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականի հուլիսի 16–ին Հայաստանի իրավապահ մարմինները սկսել են վարույթ, որի հիման վրա հայց է ներկայացվել ՄԻԵԴ։ Դատարանը մեկ օրվա ընթացքում որոշում է կայացրել Կարեն Ղազարյանի գտնվելու վայրի և նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկության տրամադրման, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական գործի նյութերի փոխանցման անհրաժեշտության վերաբերյալ։

«Մենք ակնկալում էինք, որ ՄԻԵԴ–ը կմերժի Ղազարյանին վերադարձնելու մեր պահանջը, քանի որ դա իր լիազորությունների շրջանակում չէ, ինչն էլ տեղի ունեցավ»,– ասաց նա։

Ինչպես նշեց փորձագետը, նոր հայցի հիմքում այն փաստն է, որ դատական վարույթը սկսվել է առանց Ղազարյանի մասնակցության։

Загружается новость ... "Лево"

«Ղազարյանին թույլ չեն տալիս շփվել արտաքին աշխարհի, նույնիսկ` ծնողների հետ։ Եթե դա ինչ–որ կերպ կարելի էր հասկանալ քննության ժամանակ, ապա դատավարության փուլում դա անընդունելի է»,– ասաց Ղազարյանը։

Ինչպես նշեց իրավաբանը, ադրբեջանական իրավապահ մարմինների նմանատիպ վարքագծի պատճառն այն է, որ Ղազարյանի գործը շինծու է։

«Եթե նրան թույլ տան շփվել արտաքին աշխարհի կամ ծնողների հետ, ապա այն կքանդվի»,– ասաց իրավաբանը։

Նրա խոսքով, կալանավորի հետ կապ պահելու միակ հնարավորությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է։ Մտահոգություն է առաջացնում նաև Ղազարյանի առողջական վիճակը։

«Նա վատ տեսք ուներ, շատ էր նիհարել։ Դատավարության ընթացքում կողքին նույնիսկ փաստաբան չկա»,– ասաց նա։

Մասնագետի խոսքով, Ղազարյանի արտահանձնումը եվրոպական կոնվենցիային համապատասխան հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը հղում է անում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, քաղաքագետ Անժելա Էլիբեգովան իր հերթին նշեց, որ Ղազարյանը պետք է Ադրբեջանի իշխանություններին` Հայաստանի և միջազգային հանրության վրա Արցախում կալանավորված ադրբեջանցի երկու դիվերսանտներ Շահբազ Ղուլիևի և Դիլհամ Ասկերովիվերադարձի նպատակով ճնշում գործադրելու համար։

«Չեմ բացառում, որ Ադրբեջանը կգնա մարդկանց նոր առևանգումների, որ նրանց ներկայացնի որպես դիվերսանտներ, իսկ այնուհետև ստիպի հայկական կողմին փոխանակել»,– ասաց նա։
Էլիբեգովան կողմ արեց Ադրբեջանին սահմանակից բնակավայրերի բնակիչներին առավելագույնս զգոն լինել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:32
26 Մարտի 2024
Երևանում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ․ առաջիկա օրերի կանխատեսումը
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
12:05
26 Մարտի 2024
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ