ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցն է: Աշխարհասփյուռ հայոըւթյունը հիշում է 20-րդ դարի ամենադաժան ողբերգության անմեղ զոհերին: Ոգեկոչման արարողություն է լինելու Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում:
Հազարավոր մարդիկ, երկրի հյուրերը, պաշտոնյաներ ծաղիկները ձեռքերին առավոտից սկսում են երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և այլ երկրների խորհրդարաններ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում