Հայաստանը հետ է կանչել Մեքսիկայում և Լատինական Ամերիկայի երկրներում ՀՀ դեսպանին
14.10.2020,
16:27
Հայաստանը հետ է կանչել Մեքսիկայում և Լատինական Ամերիկայի երկրներում ՀՀ դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին հետ կանչելու Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում երկրի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախօրեին: -0-

