Հայաստանը գործարկել է սփյուռքից կամավորների համար գրանցման առցանց հարթակ

31.10.2020, 16:42
Հայաստանը գործարկել է սփյուռքից կամավորների համար գրանցման առցանց հարթակ
Հայաստանը գործարկել է սփյուռքից կամավորների համար գրանցման առցանց հարթակ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գործարկվել է Սփյուռքից կամավորների համար գրանցման առցանց հարթակ:

Ինչպես նշվում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-յան էջում, պատերազմի առաջին իսկ օրվանից սփյուռքում ապրող հայերը բազմիցս դիմել են Հայաստանում կամավորական աշխատանք կատարելու համար: 

Загружается новость ... "Лево"

«Այս նպատակով մեր գործընկերների՝ Հայ կամավորների միության և «Դեպի Հայք» կազմակերպության հետ մենք ստեղծել ենք գրանցման առցանց հարթակ: Այցելե՛ք հղմամբ ձեր տվյալները թողնելու համար, եթե արդեն իսկ ժամանել կամ պատրաստվում եք մեկնել Հայաստան»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հանձնակատարի գրասենյակից նաև հիշեցնում են, որ հարթակը նախատեսված է բացառապես կամավորական աշխատանքի համար և չի ներառում բժշկական և ռազմական բաղադրիչը:-0-


[ARM] Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,
Պատերազմի առաջին իսկ օրվանից դուք բազմիցս դիմել եք մեզ Հայաստանում կամավորական...

Опубликовано Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office Пятница, 30 октября 2020 г.