ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը Կենտրոնական գանձապետարանում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առղոջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն բացվել է «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը, հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Հայաստանի խորհրդարանը 2016 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առղոջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը և մի շարք հարակից օրենքներ, որոնք նախատեսում են զոհված զինծառայողների և վիրավոր զինվորների ընտանիքների փոխհատուցումների հիմնադրամի ստեղծումը։ Հիմնադրամը կլրացվի յուրաքանչյուր աշխատող անձից հազար դրամի ամսական հատկացման հաշվին։
ԿԲ հաղորդման մեջ նշվում է, որ, համաձայն ընդունված օրենքի, բոլոր գործատուները և հաշվետու անձինք 1000–ական դրամ կվճարեն 900005001186 հաշվեհամարին։
Ծագած հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել բանկեր, որոնք 2017 թվականի հունվարի 27–ից ստացել են կարգավորիչի համապատասխան շրջաբերականը Ֆինանսների նախարարությունում բացված հաշվեհամարի իրազեկման վերաբերյալ։
Մոտ ապագայում կմշակվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նվիրաբերություն, ծանոթանալ Հիմնադրամի գործունեությանը, ծանոթանալ նվիրաբերությունների կատարման և պարտադիր վճարումների կատարման կարգին, տեսնել Հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր գումարը, զինվորներին տրամադրած հատուցումները, ինչպես նաև հավաստիանալ, որ Հիմնադրամին փոխանցվել է դրոշմանիշային վճարը` մուտքագրելով սոցքարտի համապատասխան համարանիշը կամ հարկ վճարողի հաշվառման համարը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում