431.08
4.38
402.99
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ժամը 20։00–ին փակվել են սահմանադրական հանրաքվեի բոլոր ընտրատեղամասերը

20:01
06 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ճիշտ ժամը 20։00–ին փակվեցին բոլոր 1997 ընտրատեղամասերը, որտեղ կիրակի անցկացվեց հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համահանրապետական հանրաքվե։

Քվեարկությունը սկսվել է ժամը 8։00–ին։


ԿԸՀ վերջին տվյալներով, սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 1 005 333 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 39.17 տոկոսը։ Հայաստանի ոստիկանությունում դեկտեմբերի 6-ի ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում տեղ գտած խախտումների 96 ահազանգ։


Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։

Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։

Նոր նախագծով` նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։

Քվեարկության ընթացքին հետևել են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:43
24 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
10:21
24 Նոյեմբերի 2023
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
10:15
24 Նոյեմբերի 2023
Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
16:02
23 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
15:49
23 Նոյեմբերի 2023
ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է․ նախարար
ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
15:27
23 Նոյեմբերի 2023
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր
14:48
23 Նոյեմբերի 2023
Զարգացման կենտրոնում երեխաներ են թունավորվել․ տեսչական մարմինը կասեցրել է խոհանոցի գործունեության առանձին գործառույթը
Զարգացման կենտրոնում երեխաներ են թունավորվել․ կասեցվել է խոհանոցի գործունեության առանձին գործառույթը
13:16
23 Նոյեմբերի 2023
Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվեցին․ Փաշինյանը բարկացավ (ՎԻԴԵՈ)
Այսօր կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվեցին, Փաշինյանն էլ բարկացավ․ ՎԻԴԵՈ
12:50
23 Նոյեմբերի 2023
COVID-19-ի և ջրծաղիկի դեմ պատվաստումները ներառվել են Պատվաստումների ազգային օրացույցում
Կառավարության որոշմամբ, COVID-19-ի և ջրծաղիկի դեմ պատվաստումները ներառվել են Պատվաստումների ազգային օրացույցում
10:25
23 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մինչև 18։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
14:16
22 Նոյեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կփակվի գլխավոր պողոտաներից մեկի մի հատվածի երթևեկը
Ուշադրություն․ Երևանում ժամանակավորապես կփակվի գլխավոր պողոտաներից մեկի մի հատվածի երթևեկը