Հայաստանում տարածված «ֆաստֆուդի» հնգյակը

14.03.2016, 18:18
Հայ ազգային հարուստ խոհանոցը վաղուց մեծ ճանաչում է վայելում, այդ թվում` զբոսաշրջիկների շրջանում։
Հայաստանում տարածված «ֆաստֆուդի» հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ազգային հարուստ խոհանոցը վաղուց մեծ ճանաչում է վայելում, այդ թվում` զբոսաշրջիկների շրջանում։ Բազմադարյան պատմության ընթացքում հայերը ձևավորել են «արագ սննդի» սեփական ճաշացանկը, որը, այնուամենայնիվ, տարբերվում է «ֆաստֆուդի» տարածված սահմանումից։

Ինչպես ազգային, այնպես էլ հարևաններից վերցրած բաղադրատոմսեր ներառող «հայկական ֆաստֆուդի» ամենագլխավոր տարբերությունը բացարձակապես թարմ սննթամթերքների` մսի, բանջարեղենի և կանաչեղենի օգտագործումն է։

Այնուամենայնիվ, չնայած արագ սննդի բոլոր առավելություններին, հայերը նախընտրում են մեծ սեղանի և համեղ կերակրատեսակների շուրջ տարվող երկարատև շփումը։ Դրա վառ ապացույցը հայերենում «հաց ուտել» արտահայտությունն է, որը նշանակում է` «սնվել» լայն իմաստով։

McDonald's-ը Հայաստան չի գալու. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ>>

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել Հայաստանում առավել մեծ տարածում և ճանաչում վայելող «արագ սննդի» հնգյակը, որոնք կարելի է համտեսել ոչ միայն տեղական ռեստորաններում և ոչ մեծ սրճարաններում, այլ նաև պատրաստել ինքնուրույն։

Ղարսի խորոված (շաուրմայի տարատեսակ)

Ղարսի խորովածը Հայաստանի թերևս ամենահայտնի «ֆաստֆուդն» է։ Հայկական խորովածի այս տեսակը բացառիկ է նրանով, որ միսը մարինացվում է զանազան կանաչեղենով և համեմունքներով, ինչն էլ նրան առանձնահատուկ համ ու բույր է հաղորդում։

 - рис.1

Քեբաբ

Քեբաբը հայկական «ֆաստֆուդի» անփոխարինելի ֆավորիտներից է։ Գոյություն ունեն քեբաբի զանազան տեսակներ։ Քեբաբը հիմնականում պատրաստում են խոզի, ոչխարի, հավի մսից և խորովում ածխի վրա (բայց ոչ բաց կրակի վրա!)։ Քեբաբը մատուցում են լավաշով, սոխով և կանաչիով։ Հայաստանում հատուկ նրբախորտիկ է համարվում խեցգետնի մսից պատրաստած քեբաբը, որը հիմնականում մատուցում են Սևանի ափին գործող ռեստորաններում։

 - рис.2

Բրդուճ

Բրդուճը, կարելի է ասել, մեքսիկական բուրիտոյի անալոգն է և շաուրմայի հեռավոր բարեկամը։ Բրդուճի խճողակը բազմազան է` դասական տարբերակը կանաչիով պանիրն է, իսկ ցանկության դեպքում լավաշի մեջ կարելի է փաթաթել տավարի, հավի խաշած միս, խաշած հավկիթներ։

 - рис.3
Լուսանկարը` «Домашний»

Ժենգյալով հաց

Ժենգյալով հացը մի քանի տեսակի կանաչեղենից (հիմնականում` 10-20 տեսակ) պատրաստած խճողակով թխած բլիթ է։ Դրանք հիմնականում լեռներում աճող վայրի խոտեր են։ Հատուկ ճանաչում է վայելում արցախյան ժենգյալով հացը, որը պատրաստում են հենց գնորդների աչքի առաջ։

 - рис.4
Լուսանկարը` ludasandy

Լահմաջո

Լահմաջոն շատ բարակ, խրթխրթան բլիթ է, որի վրա հաստ շերտով համեմված միս է ավելացվում և թխվում է։ Այդ բլիթները շատ սիրված են Հայաստանում։ Լահմաջոն հիմնականում մատուցվում են սառը թանով։ -0-

 - рис.5