414.12
4.76
387.28
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում աճում է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. փորձագետ

18:17
19 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

«2015 թ.-ին ՀՀ ՔԿ-ն հետաքննել է 16 քրեական գործ` կապված կանանց սպանության 10 դեպքերի հետ: 2016 թ.-ին մենք անցկացրինք սեփական մոնիթորինգը, որի արդյունքում պարզեցինք տասը կանանց սպանության դեպք, այդուհանդերձ, ՔԿ-ն առայժմ 2016 թ.-ի արդյունքները չի ամփոփել: Նախորդ տարի գրանցվել է «թեժ գծերին» հեռախոսազանգերի ահազանգերի քանակը, ընտանեկան բռնության ահազանգների քանակը հասել է 5 հազարի, մինչդեռ 2015 թ.-ին դրանք երկու անգամ ավելի քիչ էին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում ընտանեկան բռնության աճի պատճառները տարբեր են: «Դրանք սոցիալական, տնտեսական խնդիրներն են, ինչպես նաև ռազմական լարվածությունը և այլ սթրեսային իրավիճակները, որոնք ազդում են ընտանեկան խնդիրների վրա», - ավելացրեց Հովհաննիսյանը:

«Այսօր մենք ներկայացնում ենք դատաիրավական համակարգում կանանց նկատմամբ խախտումների վերաբերյալ զեկույց, որում նշվում են նաև խտրականության խնդիրներ: Բացի այդ, այսօր կներկայացվի վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում է ընտանեկան բռնության զոհ դարձած յոթ կանանց պատմությունները”, - նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մոնիթորինգն իրականացվել է մեկ տարվա ընթացքում և ներառել է 2010-2016 թթ.-ի քրեական գործերը: Նա ընդգծեց, որ ուսումնասիրվել է տասը քրեական գործ: «Դրանցից երեքը` ընտանեկան բռնության հետևանքով սպանություն», - ավելացրեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարել կարելի է միայն համապատասխան օրենսդրության մշակման և կրթության մակարդակի բարձրացման համար միջոցառումների անցկացման դեպքում: «Հայաստանում իրավաբանները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չեն ստանում պատշաճ գիտելիքներ, մասնավորապես, վերաբերող գենդերային հավասարությանը», - ընգդծեց Հովհաննիսյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն