Հայաստանում ուժեղ քամի է սպասվում՝ մինչև 25մ/վրկ արագությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ, զգուշացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Նշենք, որ Հայաստանին Արևմուտքից ցիկլոն է մոտենում, մարտի 19–ից հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն տեղումներ, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով։
Նշենք, որ քամու ուժը բնության մեջ չափում են Բոֆորտի 12 բալանոց սանդղակով: 17,2 – 20,7 մ/վրկ արագությամբ քամին համարվում է շատ խիստ, իսկ 20,8-24,4մ/վրկ-ն (75–88 км/ч) արդեն փոթորիկ է, որի ժամանակ հնարավոր են աննշան ավերածություններ, տների տանիքներից կարող են պոկվել կղմինդրներ։ Եթե 12 բալ ուժգնության դեպքում քամու արագությունը հասնում է 30–40 մ/վ-ի, դա արդեն մրրիկ է, քամին ունենում է կործանիչ, ավերիչ ազդեցություն. պոկվում են շենքերի տանիքներ, արմատախիլ են լինում ծառեր։