Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետները

08.05.2025, 13:10
Հայտնի են պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետները
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանոսւմ պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: 

Վարժական հավաքներին յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։