584.78
6.68
494.78
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում թանկացած և էժանացած ապրանքների հնգյակ. ինչպես են փոխվել գները մեկ տարում

20:22
28 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը, որոնք 2018 թվականի արդյունքներով 2.5 տոկոսով աճել են 2017 թվականի նույն ցուցանիշի համեմատ։ Միաժամանակ, 2018 թվականի արդյունքներով, սպառողական գների ինդեքսը 2010 թվականի համեմատ աճել է 26.8 տոկոսով։

Գներն աճում են

ԱՎԿ–ի տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային ըմպելիքների գները 1.6 տոկոսով աճել են, ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի գներն աճել են 3.9 տոկոսով, հագուստի և կոշիկի գները 2018 թվականի դեկտեմբերին 2017 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են0.9 տոկոսով, իսկ կոմունալ ծառայություններինը` 0.5 տոկոսով։

Միաժամանակ առողջապահության ոլորտում գների աճը կազմել է 3.7 տոկոս, տրանսպորտի ոլորտում` 5.9 տոկոս, կրթության ոլորտում` 2.4 տոկոս, ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում` 2.8 տոկոս, զանազան ապրանքների և ծառայություններինը` 0.7 տոկոս։ Միաժամանակ 2018 թվականի դեկտեմբերին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է գների նվազում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կապը` 0.6 տոկոսով, մշակույթ և հանգիստ` 2.4 տոկոսով։

Հատկանշական է, որ միաժամանակ արդյունաբերական ապրանքների գները 2018 թվականի արդյունքներով աճել են 1.6 տոկոսով 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սակագները բեռնափոխադրումների ոլորտում հաշվետու ժամանակահատվածում աճել են 0.6 տոկոսով։

Գների ամենամեծ աճը գրանցվել է գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում` 13.1 տոկոսով, իսկ գների անկումը` շինարարության ոլորտում, որտեղ 2018 թվականին գները նվազել են 2.2 տոկոսով։

Միաժամանակ արտաքին առևտրի գների ինդեքսը 2018 թվականին աճել է` ներկրման ոլորտում 2.3 տոկոսով, իսկ արտահանման ոլորտում` 4.9 տոկոսով։

Ավելի շա՞տ ենք վճարում

2018 թվականի ընթացքում, վիճակագրական տվյալների համաձայն, այնպիսի ապրանքների գների առավելագույն աճ է գրանցվել, ինչպիսիք են ծխախոտը` 7.9 տոկոսով, պինդ վառելիքի գները 2018 թվականի արդյունքներով բարձրացել են 8.6 տոկոսով։

Նաև առավել բարձր աճ է գրանցվել ուղեկցող բժշկական ծառայությունների ոլորտում, որտեղ երկրի բնակիչների համար գները բարձրացել են 8.9 տոկոսով։

Իսկ ի՞նչն է էժանացել

Դատելով վիճակագրությունից` 2018 թվականի արդյունքներով, Հայաստանում 5.4 տոկոսով նվացել են երկրում հանգստի կազմակերպման համալիր ծառայությունները։ Ճիշտ 6.3 տոկոսով, եթե հավատանք վիճակագրությանը, մենք պակաս ենք սկսել վճարել բանջարեղենի համար։ Նույնքան էլ նվազել են շաքարավազի, մրգախյուսի, օշարակի, մեղրի, շոկոլադի, անուշեղենի գները։

2018 թվականին էժանացած ապրանքների թվում նշվում են նաև կինո– և վիդեոտեխնիկան, որի արժեքը նվազել է 7.7 տոկոսով, իսկ կապի ոլորտի տեխսարքավորումը` միանգամից 8.1 տոկոսով։

Էժանացած ամենաթոփային ապրանքը 2018 թվականի արդյունքներով, մարզական գույքն է, բացի հեծանիվներից, ինչպես նաև զբոսաշրջության և բաց երկնքի տակ հանգստի ապրանքները։ -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:18
18 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում․հաստատվել է 132 նոր դեպք, 89 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում․հաստատվել է 132 նոր դեպք, 89 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
22:04
17 Հուլիսի 2021
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:53
17 Հուլիսի 2021
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
12:46
17 Հուլիսի 2021
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
12:13
17 Հուլիսի 2021
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
23:15
16 Հուլիսի 2021
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:44
16 Հուլիսի 2021
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
22:28
16 Հուլիսի 2021
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան,ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
17:01
16 Հուլիսի 2021
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
15:34
16 Հուլիսի 2021
Առուշ Առուշանյանը կալանավորվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց
15:03
16 Հուլիսի 2021
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
12:38
16 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում