Հայաստանում մահացությունն ավելացել է 3,1%–ով

08.04.2025, 19:21
Հայտնի է, թե Հայաստանում մարդիկ որ հիվանդություններից են ավելի շատ մահանում
Հայաստանում մահացությունն ավելացել է 3,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում մահացել է 4,919 մարդ, ինչը 3.1%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մահացածների ավելի քան կեսը (53.8% կամ 2,643 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ Այս ցուցանիշը 2%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մահացության պատճառների շարքում երկրորդ տեղում նորագոյացություններն են՝ 17.4% կամ 856 մարդ, ցուցանիշը նվազել է 1,6%–ով։

Մահվան այլ պատճառների թվում նշվել են․

·        շնչառական օրգանների հիվանդություններ՝ 11.3% կամ 555 մարդ (աճ՝ 11.2%),

·        մարսողական համակարգի հիվանդություններ՝ 5.1% կամ 249 մարդ (աճ՝ 5.5%),

·        հիվանդացության և մահացության արտաքին պատճառներ՝ 2.7% կամ 132 մարդ (աճ՝ 1.5%),

·        էնդոկրին համակարգի հիվանդություններ՝ 2.1% կամ 106 մարդ (աճ՝ 34.2%),

·        ինֆեկցիոն հիվանդություններ՝ 1% կամ 50 մարդ (աճ՝ 38.9%)։