Հայաստանում կտրուկ կցրտի

24.01.2018, 14:36
Հայաստանում հունվարի 26-28-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Հայաստանում կտրուկ կցրտի
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանում հունվարի 26-28-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Առավել ցուրտ կլինի Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի ու Վայոձ Ձորի լեռնային շրջաններում: Եթե հունվարի 25-ին ու 26-ին գիշերվա ժամերին այնտեղ սպասվում է 3-8 աստիճան ցուրտ, ապա երկուշաբթի կլինի -9…-12:

Загружается новость ... "Лево"

Մայրաքաղաքում հինգշաբթի ցերեկը կլինի 8-12 աստիճան տաքություն, իսկ մինչև երկուշաբթի օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Գիշերվա ժամերին կլինի -3…-5:

Ընդ որում, հունվարի 24-ին առանձին վայրերում, 25-27-ին` մարզերի մեծ մասում, ինչպես նաև հունվարի 28-ին գիշերը Տավուշում, Սյունիքում ու Արցախում պարբերաբար կլինեն թույլ տեղումներ: Հունվարի 29-ին տեղումներ չեն սպասվում:

Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում քամու ուժգնացումը կհասնի 15-20 մետր վայրկյանի: -0-