ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նվազագույն կենսաթոշակն ու երեխայի ծննդյան նպաստը Հայաստանում կբարձրանան, չորեքշաբթի ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թվականի պետբյուջեի նախագծի լսումներում։
Նրա խոսքով, 2019 թվականին կենսաթոշակի նվազագույն շեմը կկազմի 25 հազար դրամ ($51)։ Փոփոխությունները կտարածվեն շուրչջ 85 հազար կենսաթոշակառուների վրա, որոնցից 71 հազարն աշխատանքային ստաժով կենսաթոշակառուներ են։
Загружается новость ... "Лево"
«Ծրագրվում է, որ երկրում բարձրացումից հետո երկրում չեն լինի կենսաթոշակառուներ, ովքեր կստանան ավելի ցածր թոշակ»,– ասաց Մանուկյանը, ավելացնելով, որ կենսաթոշակային էլեկտրոնային համակարգը կարդիականացվի ամբողջ գործընթացի ավտոմատացման համար։
Նա նշեց, որ կվերանայվեն երեխայի ծննդյան նպաստները։ Մասնավորապես, 2019 թվականին երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կբարձրանա 50 հազար դրամից մինչև 150 հազար դրամ, ինչն ուղղված է երկրում ծնելիության խթանմանը։
Մանուկյանը միաժամանակ հայտնեց, որ երեխայի խնամքի նպաստների չափը կմնա անփոփոխ։
Նվազագույն աշխատավարձը կմնա 55 հազար դրամի (շուրջ $112) մակարդակում։ -0-