Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

06.03.2025, 15:17
Վարժական հավաքներ են հայտարարվում
Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունեց 2025թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին։

Հայտարարվելու է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների վարժական հավաքներ` 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: Ըստ կառավարության հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ: