Հայաստանում հունվարին ծնելիության անկումը շարունակվել է

06.03.2025, 14:55
ՀՀ–ում 2025թ․–ին հունվարին ծնունդների թիվը նվազել է 4,8%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ
Հայաստանում հունվարին ծնելիության անկումը շարունակվել է

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում 2025թ․–ի հունվարին ծնունդների թիվը նվազել է 4,8%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: ՀՀ–ում ծնելիության անկում արձանագրվում է անցյալ տարվա հունվարից։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 2 733 երեխա, իսկ 2024 թվականի հունվարին՝ 2 871 նորածին։

Միաժամանակ, նշված ժամանակահատվածում գրանցվել է 28 մեռելածնության դեպք, ինչը 12%-ով ավելի է` քան 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

2025 թվականի հունվարին երկրում մահացել է 2 627 մարդ, ինչը 8,1%-ով ավելի է 2024թ․–ի հունվարի ցուցանիշից։

Նշվում է նաև, որ կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 4%՝ նախորդ տարվա հունվարին գրանցված 18,1%–ի համեմատ։