Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան:
Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ի հետ զրույցում հայտնեցին ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին:
«Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը:
Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան»,- ասաց Սարգսյանը:
ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել և չհրապարակել չճշտված տեղեկություններ:
Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ–ները հայտնում են, որ մայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում գործող հիմնական դպրոցիցներից տուն գնալու ժամանակ Երևանի բնակիչ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացի, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցել տուն։ Երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն և ճանապարհը շարունակելով՝ հեռացել է։