Հայաստանում եղանակը կտաքանա, բայց տեղումներ կլինեն

15.03.2019, 10:13
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
 Հայաստանում եղանակը կտաքանա, բայց տեղումներ կլինեն
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, մարտի 17–ին և 18–ի լույս գիշերը երկրի առանձին շրջաններում և մայրաքաղաքում սպասվում են տեղումներ։ Իսկ մարտի 15–ի ցերեկը, մարտի 16–ին, 18–ին և 19–ին կանխատեսվում է չոր եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ընդհուպ մինչև երեքշաբթի ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 12-16 աստիճան տաքություն։ -0-