425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ավիացիայի զարգացման ռազմավարական ուղղություններն ըստ Փաշինյանի (ՎԻԴԵՈ)

15:35
04 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Օդային փոխադրումները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ, ցավոք, երկիրը կիսաշրջափակված իրավիճակում է, երեքշաբթի ասաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի: Անշուշտ, ուրախալի է, որ այս ոլորտում արդեն կան դրական արդյունքներ, և մենք ապագային ավելի լավատեսական օրակարգով ենք նայում»,– ասաց նա «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ղեկավարության համաժողովում։


Նրա խոսքով, Էռնեկյան ընտանիքին և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը հաջողվել է Հայաստան բերել ավիափոխադրումների իրականացման նոր մշակույթ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարման միջոցով։

«Կորպորասիոն Ամերիկա»–ին պատկանող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչն է։

«Բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանով, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին և համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը միաժամանակ կարևորեց «Զվարթնոցի» թողունակության բարձրացման քայլերը։

«Մենք այժմ խոսում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, սա բավականին լավ լուր է, որ օդանավակայանը փաստորեն հասնում է առավելագույն թողունակության»,– ասաց նա` ընդգծելով օդանավակայանի զարգացման ոլորտում ներդրումների կարևորությունը։

Այս համատեքստում, Փաշինյանը նշեց մասնավոր հատվածի և պետության գործակցության կարևոր դերը։ «Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում տեղական ավիափոխադրողների գործունեությունը և ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին: Սա պետք է լինի մեր համագործակցության հաջորդ ուղղությունը, որպեսզի կառավարությունը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Կորպորասիոն Ամերիկա ընկերությունն իրար հետ համագործակցված կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունն ապահովելը»,– ասաց նա։
Ապրիլ–մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքուղու ծավալուն վերանորոգման համար ներդրվել է 12 մլն դոլար։

Կարևորելով Երևանում «Կորպորասիոն Ամերիկա» համաժողովի անցկացումը` Փաշինյանը բարձր է գնահատել Էռնեկյան ընտանիքի գործունեությունը ոչ միայն ավիացիայի, այլ նաև գինեգործության և այլ ոլորտներում։

«Ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է: Այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում և համոզված ենք, որ կշարունակի ունենալ»,– ընդգծեց Փաշինյանը։ -0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում