Հայաստանում առաջարկում են վճարովի դարձնել որոշ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
30.08.2020,
10:10
Կվճարեն ինչպես ՀՀ տարածքում գրանցված, այնպես էլ չգրանցված տրանսպորտային միջոցները
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում առաջարկում են վճարովի դարձնել 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ օրենքը, վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ օրենքը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան փաթեթը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նշվում է, որ վճարում են ինչպես ՀՀ տարածքում գրանցված (հաշվառված), այնպես էլ չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցների վարորդները։
Վճարը նախատեսվում է սահմանել յուրաքանչյուր անցած կիլոմետրի համար մինչև 50 դրամ ներառյալ: Վճարի չափը յուրաքանչյուր տարի սահմանելու է Հայաստանի կառավարությունը: -0-
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ օրենքը, վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ օրենքը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան փաթեթը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Загружается новость ...
"Право"
Փոփոխությունները նախատեսում են, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է, բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները հանդիսանում են այլընտրանքային ճանապարհներ: Նշվում է, որ վճարում են ինչպես ՀՀ տարածքում գրանցված (հաշվառված), այնպես էլ չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցների վարորդները։
Վճարը նախատեսվում է սահմանել յուրաքանչյուր անցած կիլոմետրի համար մինչև 50 դրամ ներառյալ: Վճարի չափը յուրաքանչյուր տարի սահմանելու է Հայաստանի կառավարությունը: -0-

