Հայաստանն այսօր ի վիճակի չէ բարձրացնել Ցեղասպանության փոխհատուցման հարցը. փորձագետ

18.04.2016, 17:04
Հայաստանն այսօր ի վիճակի չէ բարձրացնել Ցեղասպանության փոխհատուցման հարցը:
Հայաստանն այսօր ի վիճակի չէ բարձրացնել Ցեղասպանության փոխհատուցման հարցը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն այսօր ի վիճակի չէ բարձրացնել Ցեղասպանության փոխհատուցման հարցը, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

«Հայաստանն առայժմ չունի այդպիսի ռեսուրսներ, և նրա հետ այնքան էլ հաշվի չեն նստում, որ երկիրն ի վիճակի լինի բարձրացնել փոխհատուցման հարցը: Այնուամենայնիվ, մենք պետք է հավաքենք ապացույցների բազա, որն ապագայում կօգնի մեզ այդ հարցի լուծման համար», - ընդգծեց Մանուկյանը:

Նա նաև ավելացրեց, որ միջազգային ԶԼՄ-ների աշխատանքի շնորհիվ, աշխարհը կիսում է Ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշումը:

«Այսօր մենք կարող ենք հստակ ասել, որ համաշխարհային գլխավոր ԶԼՄ-ների և գիտական հաստատությունների համար Հայոց ցեղասպանության փաստը կասկած չի հարուցում», - նշեց Մանուկյանը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-