525.36
7.42
476.73
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն առաջատար է Եվրոպայում ծխողների թվով. փորձագետ

19:32
12 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ծխող բնակչության թվով առաջատարն է եվրոպական երկրների թվում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։

«Թեև Հայաստանում հոկտեմբերի 12–ին նշվում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը, այդ պայքարն իրականում միֆ է։ Անհրաժեշտ է անցնել ավելի վճռական քայլերի, մասնավորապես, կանխարգելիչ բնույթի»,ճ ասաց Պողոսյանը։

Ըստ նրա, ավելի արդյունավետ կարելի է պայքարել ծխելու դեմ` կառուցելով նոր լողաբազաններ և ֆինտես ակումներ, քարոզելով առողջ ապրելակերպ։
Ուռուցքաբան Արամ Բադալյանը կարևորեց այդ խնդիրը Հայաստանի համար։

«Հայաստանում թոքի քաղցկեղով հիվանդների 80 տոկոսն ավելի քան 10 տարվա ծխողներ են։ Կոկորդի քաղցկեղով հիվանդների թիվը 2015 թվականին բնակչության 100 հազարին բաժին է ընկել 3.2 դեպք։ Ընդ որում` հիվանդների 85 տոկոսը մահանում է այդ հիվանդության ախտորոշումից հինգ տարի անց»,– ասաց Բադալյանը։

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն իր հերթին նշեց, որ սոցիոլոգիական տվյալների համաձայն, Հայաստանում ծխում է արական սեռի բնակչության կեսը։

«Խորհրդային ժամանակաշրջանի համեմատ մի քանի անգամ ավելացել է ծխող կանանց թիվը։ Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության կտրուկ աճը վերջին տարիներին բացատրվում է, ամենայն հավանականությամբ, հենց այդ հանգամանքով»,– ասաց Ադիբեկյանը։

Ավելի վաղ Ադիբեկյանն ասել էր, որ Հայաստանում ծխում է բոլոր կանանց մոտ 6 տոկոսը, տվյալ ցուցանիշը ԽՍՀՄ–ի տարիներից կրկնակի աճել է։ Սոցիոլոգի տվյալներով, նախորդ տարի Հայաստանում մահացել է մոտ 28 հազար մարդ, նրանցից 21 հազարը կամ ավելի քան 75 տոկոսը հիմնականում մահացել են ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից` սիրտ–անոթային հիվանդություններից, չարորակ ուռուցքներից և տուբերկուլյոզից։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում: