Հայաստանն ընդլայնում է կառավարության լիազորությունները պաշտպանության ոլորտում

07.10.2020, 11:48
ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեցին «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները
Հայաստանն ընդլայնում է կառավարության լիազորությունները պաշտպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեցին «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները:

Օրենքի նախորդ տարբերակում տնտեսության մոբիլիզացման ծրագիրը հաստատվել էր նախագահի կողմից, չնայած այն բանին, որ 2015-ի սահմանադրական բարեփոխումներից հետո վարչապետի և նախագահի կարգավիճակում և լիազորություններում փոփոխություններ եղան: Արդյունքում, տնտեսության մոբիլիզացման ծրագրի հաստատման հարցը դուրս էր կանոնակարգից:

Այս նախագիծը շտկում է այս բացթողումը, և տնտեսությունը մոբիլիզացնելու ծրագիր ստեղծելու և հաստատելու իրավասությունը Նախագահից փոխանցվում է կառավարությանը:-0-