413.78
4.82
386.17
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի շենքերի տանիքները ճարտարապետական նույն ոճի մեջ են լինելու

17:14
13 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության հաստատված նոր կարգի համաձայն, Հայաստանի շենք-շինությունների տանիքները միասնական ճարտարապետական ոճի կբերվեն: Այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանը:

«Հայաստանի մարզերի համար կմշակվեն կոնկրետ գունային երանգներ, տեղանքի լանդշաֆթին և կլիմայական պայմաններին համապատասխան: Համայնքները, կանոնակարգի համաձայն, պարտավորված կլինեն տեղադրել շենք-շինությունների տանիքներն այդ գունային երանգին համապատասխան»,- երեքշաբթի ասուլիսի ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով, այդ կարգը հիմնականում կվերաբերի նոր ճարտարապետական կառույցներին, քանի որ նման աշխատանքներ իրականացնել հին շենքների վրա նպատակահարմար չէ, անգամ վտանգավոր է:

Մովսիսյանը նշեց, որ արդիականացման այս նախագիծը կվերաբերի նաև շենքների ձեղնահարկերին, որոնք տեղադրում են սեփականատերերը։

Փորձագետի կարծիքով, դրանք կառուցվում են ծանր մետաղական կոնստրուկցիաներով, այդ պատճառով նման կառույցները չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության պահանջներին:

«Հաճախ բնակիչը հաստատում է ստանում, որ շենքը գտնվում է բավարար տեխնիկական մակարդակում և անում է, ինչ ուզում է: Այդ պատճառով շինությունների վրա կառուցվում են անճոռնի և վտանգավոր կոնստրուկցիաներ»,-պարզաբանեց նա:

Загружается новость ... "Право"

Այս առումով Մովսիսյանը հայտնեց, որ պետական կոմիտեն նախատեսում է հրատարակել թեթև մետաղակոնստրուկցիաներից և ջերմամեկուսիչ նյութերից տանիքների կատալոգ, որը կպարունակի նախագծումից մինչև կոնստրուկտորական լուծումների մասին տեղեկատվություն:

Իր հերթին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը դժգոհություն հայտնեց Երևանի շենքների վրա ձեղնահարկերի և լրացուցիչ հարկերի կառուցման վերաբերյալ:

«Թամանյանական ոճի շենքները վերակառուցելն անթույլատրելի է ինչպես գեղարվեստական, այնպես էլ քաղաքաշինական տեսանկյունից»,-ասաց է նա:

Այս առումով նա նշեց, որ անհրաժեշտ է նման խախտումների համար սահմանել մեծ տուգանքներ և տույժեր, ընդհուպ մինչև նման կոնստրուկցիաների ցուցադրական քանդումը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ