415.57
4.67
386.18
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ՔԿ–ն բացահայտել է Լոռու մարզում կատարված աղմկոտ սպանությունը

10:44
23 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է Լոռու մարզում կատարված աղմկոտ սպանության բացահայտման մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի լույս գիշերը Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհից 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր 44–ամյա Նվեր Քոչինյանի դին հրազենային վերքերով։

Քննիչները պնդում են, որ Քոչինյանին վեճի ժամանակ անօրինական ձեռք բերած «ՏՏ» ատրճանակով սպանել է Լոռու մարզի բնակիչ Արմեն Կախյանը։ Վեճը բռնկվել է Ռուսաստանի տարածքում փայտանյութի իրացման հարցի շուրջ։

Ստացված ապացույցների հիման վրա որոշում է ընդունվել ներգրավել Կախյանին որպես մեղադրյալ ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի առաջին մասով (սպանություն) և 235–րդ հոդվածի առաջին մասով (զենքի անօրինական ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հայկական ԶԼՄ–ների տվյալներով, 2000 թվականին սպանվել են Կախյանի ընտանիքի յոթ անդամները, որոնց թվում` կանայք և երեխաներ։ Չհաստատված տեղեկություններով, սև «Համերը», որով փախուստի է դիմել հետախուզվողը, արդեն հայտնաբերվել է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ