Հայաստանի ՊԵԿ–ն օգնել է գործարարին բանան ներկրել Ռուսաստանից

21.11.2016, 20:58
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն օգնել է Ռուսաստանից բանան ներկրելու հետ խնդիրներ ունեցած և Կոմիտե դիմած գործարարներից մեկին:
Հայաստանի ՊԵԿ–ն օգնել է գործարարին բանան ներկրել Ռուսաստանից
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն օգնել է Ռուսաստանից բանան ներկրելու հետ խնդիրներ ունեցած և Կոմիտե դիմած գործարարներից մեկին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«ՊԵԿ–ի օպերատիվ–քննչական վարչության և ներքին անվտանգության վարչության կողմից տեղեկություն էր ստացվել, որ անհայտ անձին փորձել են խոչընդոտել բանանների ներկրմանը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»,– ասվում է հաղորդման մեջ։

Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, բանանը Հայաստան է ներկրում Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքցի կարող է անարգել ցանկացած ապրանք ներկրել երկիր։ Դրանից հետո ՊԵԿ–ի ղեկավար Վարդան Հարությունյանը կարգադրել է համապատասխան մարմիններին ապահովել բիզնեսի արդար և ազատ մրցակցային միջավայր։ -0–