ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Այդ պաշտոնը թափուր է մնացել անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, և այժմ ժամանակավոր պաշտոնակատար Է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։
Ալիկ Սարգսյանը պարբերականի հայտնել է, որ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ։
Սարզսյանը, սակայն, չհերքեց, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի։
«Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ։ Եթե ասեմ ցանկության չունեմ, դա ձևականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել։ Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»,– հավելեց նա»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում