Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
21:16
25 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում է նշանակել գնդապետ Արթուր Բաղդասարյանին։ -0-
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ