Հայաստանի նախագահը խոստովանեց, թե որ մասնագիտության մասին է երազել

31.08.2016, 21:03
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստովանեց, թե որ մասնագիտության մասին է երազել մանկության և պատանեկության տարիներին։
Հայաստանի նախագահը խոստովանեց, թե որ մասնագիտության մասին է երազել
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստովանեց, թե որ մասնագիտության մասին է երազել մանկության և պատանեկության տարիներին։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը չորեքշաբթի անցկացրել են պարգևատրման արարողություն, որի ընթացքում պարգևների են արժանացել «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ, միջազգային օլիմպիադաների դափնեկիրներ, ինչպես նաև մեդալակիրներ։

«Մանուկ ժամանակ ես նույնիսկ չէի մտածում, թե նախագահ եմ դառնալու։ Նույնիսկ երբ ավարտեցի ԵՊՀ–ն, չէի կարծում, որ ինչ–որ պաշտոն եմ զբաղեցնելու և վերադարձա Ստեփանակերտ»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, հետագա իրադարձությունները թույլ չտվեցին նրան դառնալ այն մասնագետը, որի մասին նա երազում էր։

«Ես երազում էի պատմաբան դառնալ, այնուհետև` հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, այդ պատճառով էլ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ»,– ասաց նախագահը։