Հայաստանի նախագահն առաջին նշանակումներն է կատարել

20.09.2016, 12:59
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի առաջին նշանակումներն է կատարել հանրապետության կառավարությունում։
Հայաստանի նախագահն առաջին նշանակումներն է կատարել
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի առաջին նշանակումներն է կատարել հանրապետության կառավարությունում։

Պետության ղեկավարի հրամանագրերով, Վաչե Գաբրիելյանը պահպանել է փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնը, իսկ Դավիթ Հարությունյանը մնաց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնում։

Ֆինանսների նոր նախարար նշանակվեց Վարդան Արամյանը, տրանսպորտի և կապի նախարար` Վահան Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության նախարար դարձավ Իգնատի Առաքելյանը, իսկ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գլխավորեց Աշոտ Մանուկյանը։

Ալեքսան Հարությունյանը դարձավ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ -0-