Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

25.10.2016, 10:32
Հայաստանի մի շարք մարզերում և ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում, հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, տեղումներ են դիտվում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Արագած, Ապարան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: -0-