Հայաստանի իրավապահ մարմինները չեն պայքարում ընտրակաշառքների դեմ. Փաշինյան
04.04.2017,
17:33
Հայաստանի իրավապահ մարմինները համատարած անգործություն են դրսևորում ընտրակաշառքների դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իրավապահ մարմինները համատարած անգործություն են դրսևորում ընտրակաշառքների դեմ պայքարում, իսկ ընտրակաշառք բաժանողների համար անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել, կարծում է «Ելք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը` Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ քվեարկության օրն ընտրողները ենթարկվել են վարչական և ֆինանսական անօրինական ճնշման, ինչի մասին վկայում են բազմաթիվ հաղորդումները»,– գրել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։
Նրա խոսքով, այդ գործընթացում ընդգրկվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Այդ երևույթի նկատմամբ հասարակական հանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել, ինչը հայկական պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է։
«Իր գործունեության ընթացքում «Ելք» դաշինքը խորհրդարանում քայլեր կձեռնարկի խորհրդարանական ընտրությունների ընթացքում անօրինական գործողությունների պատշաճ քննության համար, ինչպես նաև հետևողական և սկզբունքային պայքար կտանի դրանց դեմ»,– գրել է Փաշինյանը։
Դաշինքի անունից նա հարգանքի խոսքեր է հղել այն բոլոր քաղաքացիներին, վստահված անձանց և դիտորդներին, ովքեր ընտրատեղամասերում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իսկ իրենձ քվեներով և գործողություններով պաշտպանել են օրենքն ու ժողովրդավարությունը։
Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։
ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն, բոլոր 2009 ընտրատեղամասերի տվյալների մշակումից հետո, խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը հավաքում է քվեների 49.12 տոկոսը, «Ծառուկյան դաշինքը» (27,32%), «Ելք» դաշինքը (7,77%) և ՀՅ Դաշնակցությունը (6,57%)։ -0-