414.13
4.77
387.04
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հնագիտական բացահայտումները կարող են փոխել Երկրի բնակեցման մասին ժամանակակից պատկերացումները

20:24
31 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի որոշ հնագիտական բացահայտումներ կարող են փոխել Երկիր մոլորակի բնակեցման հնագույն փուլերի մասին ժամանակակից գիտական պատկերացումները, հինգշաբթի հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

«Մենք ունենք այնպիսի տվյալներ, որոնք թույլ են տալիս փոխել պատմական վաղ փուլերում մոլորակի բնակեցման մասին գիտական պատկերացումները։ Օրինակ, Նոր Գեղիում քարի դարի` մ.թ.ա. 300-350 հազ. տարով թվագրվող պատմական հուշարձանի ուսումնասիրություններն են»,– նշեց նա։

Ավետիսյանի խոսքով, գիտության մեջ կարծիք կա, որ ժամանակակից մարդու նախնի Homo erectus–ը կամ Homo Sapiens–ը ձևավորվել է Աֆրիկայում և այնուհետև ցրվել մոլորակով մեկ։ Միաժամանակ, հայկական հուշարձանը վկայում է, որ այս տեսակետն այդքան էլ ճշգրիտ չէ, և կան տարածաշրջաններ, որտեղ հնագույն մարդու այդ տեսակը կարող էր լոկալ ձևավորում ունենալ։


Ավետիսյանն ընդգծեց, որ Նոր Գեղիի պատմական հուշարձանը հնագույն ժամանակներում մարդու «այլընտրանքային» տարածման հավանականության մասին վկայող առաջին պատմական հուշարձանն է։

«Այժմ դա ակտիվ քննարկվում է միջազգային գիտական շրջանակներում, և ուսումնասիրությունները հրապարակվել են «Science» հեղինակավոր ամսագրում»,– նշեց նա։


Բացի այդ, գիտնականի խոսքով, շատ հետաքրքիր նյութ են տալիս Արարատյան դաշտավայրի պեղումները, որոնք վերաբերում են վաղ հողագործության ժամանակաշրջանին։ Խոսքն Արաքս գետից դեպի հյուսիս ձգվող առաջին բնակավայրերի մասին է։

«Այդ հնագույն վայրերից 2015 թվականին մենք ուսումնասիրել և հետաքրքիր արդյունքներ ենք ստացել Ակնաշենում, որտեղ կան ամենահին բնակավայրի հետքեր»,– ասաց Ավետիսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով