Հայաստանի և Իրանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են գործակցության հեռանկարները
21:04
30 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկուշաբթի պաշտոնական այցով մեկնել է Իրան իր իրանացի գործընկեր Հոսեյն Դեհղանի հրավերով, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,– ասվում է հաղորդման մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ:
Թեհրանում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: -0-
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին