Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով. ԶԼՄ

28.11.2015, 12:22
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ամսաթիվն ու վայրը փոփոխվել է:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ամսաթիվն ու վայրը փոփոխվել է, հայտնում է «Հրապարակ» թերթը:

«Փոփոխությունները կատարվել են աշխարհում կատարվող վերջին փոփոխոթյունների ֆոնին»,- գրում է պարբերականը:

 Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի մեկին Փարիզում:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից և ԱԳՆ-ից տեղեկությունը չեն մեկնաբանում, ասելով, որ պետության ղեկավարի հանդիպումների վերաբերյալ տեղեկությունը «պատշաճ ժամկետներում»,- հայտնում է Ինտեֆաքսը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել է, որ Ալիևի և Սարգսյանի հանդիպումը կարո է կայանալ մինչև տարեվերջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած վերջին այյցի ժամանակ քննարկել են հանդիպման անցկացման հարցը: Մենք համաձայնություն ենք տվել: Հավանաբար, հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ, համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: --0--