Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
11:00
10 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
Այսպես, այսօրվանից մինչև դեկտեմբերի 14-ը բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 12-13-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում այդ ժամանակահատվածում ցերեկային ժամերին սնդիկի սյունը ցույց կտա 3-6 աստիճան տաքություն, իսկ գիշերները ջերմաստիճանը կտատանվի 3-7 աստիճան ցրտի սահմաններում: -0-
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ