ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական սահմանին շատ մոտ գտնվող Արաքսավան բնակավայրում ժողովրդական կամավորական դրուժինայի անդամը հունիսի 17–ին նկատել է անծանոթ տղամարդու, ով հարցեր է տվել գյուղի բնակիչներին անգլերեն լեզվով։
Ինչպես հայտնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունը, անհայտ անձի հայտնվելը գյուղացու մոտ հիմնավորված կասկած է առաջացրել, և տվյալ փաստի մասին նա անհապաղ հայտնել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԽ վարչության աշխատակիցներին։ Իրազեկվել են նաև ԱԴԾ տարածաշրջանային բաժնի և Հայաստանի ոստիկանության աշխատողները։
Կասկածելի տղամարդու փաստաթղթերի ստուգումից հետո, պարզվել է, որ նա Անգոլայի քաղաքացի, 1982 թվականի ծնված Դոնգալա Բոբ Ջոան է։ Նա, բացի անձնագրից, իր մոտ ունեցել է նաև Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև Հայաստանի տարածքում ազատազրկման վայրերից ազատվելու վերաբերյալ տեղեկանք։
Загружается новость ...
"Право"
Հարցաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Ջոան Հայաստանից պետական սահմանն ապօրինի հատելու համար պատիժ է կրել։ Ազատազրկման վայրերից ազատվելուց հետո նա ձեռք է բերել Երևան–Փարիզ ավիատոմս, բայց պետական սահմանը հատելու անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով չի կարողացել մեկնել։
Դրանից հետո նա սկսել է Ֆրանսիա մեկնելու այլ ձևեր փնտրել։ Ըստ նրա, ինքը մտադիր չի եղել կրկնել Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու իր փորձերը։
Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչները որոշում են կայացրել սահմանված կարգով փոխանցել Դոնգալա Բոբ Ջոային Ֆրանսիայի դեսպանությանը։
Մեկ տարի առաջ` 2016 թվականի հունիսի 15–ին, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության աշխատողները ձերբակալել էին Դոնգալային, ով ապօրինի հատել էր Հայաստանից Թուրքիա տանող պետական սահմանը։ -0-