Հայաստանի առողջապահության նախկին նախարարն ընտրվել է Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր
24.12.2016,
16:13
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը շաբաթ օրն ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԵՊԲՀ մամուլի ծառայության աշխատակից Ալեքսանդրա Հարությունյանը:
Ըստ նրա, Մուրադյանի թեկնածությանը գաղտնի քվեարկությամբ հավանություն են տվել բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամները: Նիստին ներկա է եղել Խորհրդի 32 անդամներից 30-ը:
Մուրադյանն առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014-2016 թվականներին: --0--