Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Բեռլին
02.11.2016,
11:36
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3–ին երկօրյա այց կկատարի Բեռլին:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3–ին երկօրյա այց կկատարի Բեռլին, որտեղ կհանդիպի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ծրագրված է նաև Նալբանդյանի հանդիպումը Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի գլխավոր խորհրդական Կրիստոֆ Հոյսգենի հետ։
Այցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարն Ֆրիդրիխ Էբերտի Հիմնադրամում կհանդիպի Գերմանիայի խորհրդարանի անդամների, ինչպես նաև առաջատար քաղաքագետների և փորձագետների հետ։ -0-