421.45
4.21
389.04
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի Զինված ուժերի բյուջեն 5 տարում կավելանա 2.5 մլրդ դոլարով. Փաշինյան

16:28
03 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց, որ Հայաստանի զինված ուժերի բյուջեն 5 տարում կավելանա 2.5 մլրդ դոլարով:

Նոյեմբերի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թվականի պետբյուջեի նախագծի ներկայացման փակ նիստից առաջ ասել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության` 2019 թվականի բյուջեն կմեծանա 26.6 տոկոսով:

«Այս 2.5 մլրդ դոլարը պետք է վճարեն մեզ հայտնի կոռուպցիոներները: Եթե այդ ամենը կամավոր անեն, ապա հաշվի կառնենք։ Բայց դա չի նշանակում, որ սա ամբողջ գողացվածն է»,– ասաց նա Արարատում անցկացված նախընտրական հանհրահավաքում, ավելացնելով, որ անհրաժեշտ է օբյեկտիվ մոտենալ «թալանվածի գումարի գնահատման հարցին»։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ժողովրդից գողացվածը պետք է «կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա, ցենտ առ ցենտ» վերադարձվի։

Загружается новость ... "Право"

«Պետք է վերադարձվի և ուղղվի, նախևառաջ, Հայաստանի անվտանգության կարիքներին, ինչպես նաև Հայաստանի հետագա զարգացման համար որպես կապիտալ»,– ասաց Փաշինյանը։

Դեկտեմբերի 9–ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցության համար ԿԸՀ–ն գրանցել է 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ Դրանք են` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:30
08 Ապրիլի 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
14:22
08 Ապրիլի 2024
Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի ռիսկը պահպանվում է, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը փոքր է․ ընդդիմադիր պատգամավոր
Նա նշել է, որ Ադրբեջանը զինվում է բոլորի աչքի առաջ. Եվ բնական է, որ մի օր այդ զենքը կկիրառվի
13:48
08 Ապրիլի 2024
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին․ ՎԻԴԵՈ
11:33
08 Ապրիլի 2024
Բողոքի ակցիա ԱԳՆ–ի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ
10:47
08 Ապրիլի 2024
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում (ՖՈՏՈ)
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում․ ՖՈՏՈ
10:00
08 Ապրիլի 2024
Սյունիքում և Տավուշում Ադրբեջանի կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի կրակի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել  Սյունիքում և Տավուշում. ՖՈՏՈ
09:51
08 Ապրիլի 2024
Այսօր մինչև 16։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 16։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել