+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ընդդիմությունը մեղադրել է ոստիկանությանը ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու մեջ և նախազգուշացրել հանցանք կատարած անձանց պատժելու մասին

00:37
25 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել՝ կապված կառավարության շենքի դիմաց և Երևանի փողոցներում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունների հետ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հայտարարության ամբողջական տեքստը:

«Հայրենիքի փրկության շարժումը բազմիցս հորդորել և կոչ է արել ՀՀ ոստիկանությանը զերծ մնալ ապօրինություններից, բացառել անհամաչափ և բիրտ ֆիզիկական ուժի կիրառումը, չիրականացնել ապօրինի ձերբակալություններ:

Загружается новость ... "Право"
Առերևույթ իշխանազանցության և բազում այլ ոճրագործությունների հետևանքով երկիրն օրհասական վիճակի հասցրած, սահմանադրական կարգը խարխլելուն միտված, ողջ իրավապահ և ուժային կառույցները կատարյալ ճգնաժամի մեջ ներքաշած իշխանությունների հետագա ապազգային, լրջագույն վտանգներով ուղեկցվող գործընթացների կանխարգելմանն ուղղված խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ցանկացած ոտնձգություն մարտահրավեր է սեփական պետականության և ազգի գոյապահպանության դեմ։

Մինչդեռ վերջին օրերին ՀՀ ոստիկանության տարբեր աշխատակիցների կողմից մի շարք դրվագներով իրականացվում են ապօրինություններ, որի հետևանքով ՀՀ քաղաքացիների առողջությանը պատճառվում են տարբեր աստիճանի վնասվածքներ, ապօրինաբար խոչընդոտվում է քաղաքացիների՝ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը, և վերջիններս ակնհայտ անհիմն կերպով ենթարկվում են վարչական ձերբակալման:

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը, հավատարիմ մնալով իրավական պետության իր անբեկանելի տեսլականին և օրինականության սահմանադրական սկզբունքին, վաղը ևեթ իրավասու մարմիններին է հանձնելու այն բոլոր հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք իրականացվել են ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ:

Ոստիկանության Սահմանադրական պարտքն է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին հանցագործներից, այլ ոչ թե իշխանությունների կամայականություններին հագուրդ տալու նպատակով հանցանք կատարել մարդու և քաղաքացու նկատմամբ:

Հանցանք կատարած ոչ մի անձ անպատիժ չի մնալու»։-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:26
16 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3075 թեստ, որից հաստատվել է 136 նոր դեպք, 243 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3075 թեստ, որից հաստատվել է 136 նոր դեպք, 243  մարդ առողջացել է. ԱՆ
23:55
15 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը և հնարավո՞ր է դա այս փուլում
Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը և հնարավո՞ր է դա այս փուլում
22:52
15 Փետրվարի 2021
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյանը պարզաբանել է` ինչու է հրաժարական տվել և ում է փոխանցել իշխանությունը
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյանը պարզաբանել է` ինչու է հրաժարական տվել և ում է փոխանցել իշխանությունը
22:39
15 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյանը նշել է այն ուժերը, որոնց «պրոեկտը» կարող է լինել Փաշինյանը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը նշել է այն ուժերը, որոնց «պրոեկտը» կարող է լինել Փաշինյանը. ՎԻԴԵՈ
20:02
15 Փետրվարի 2021
Արցախում կրակոցներ են եղել, կան վիրավորներ, հրամանատարը` հանցագո՞րծ և Ալիևի սպառնալիքը հայերին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Արցախում կրակոցներ են եղել, կան վիրավորներ, հրամանատարը` հանցագո՞րծ և Ալիևի սպառնալիքը հայերին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:42
15 Փետրվարի 2021
Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ.ՊՆ–ն` հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին
Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ.ՊՆ–ն` հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին
18:33
15 Փետրվարի 2021
Լուրեր են շրջանառվում Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին. ԱԻՆ–ը պարզաբանում է
Լուրեր են  շրջանառվում Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին. ԱԻՆ–ը պարզաբանում է
16:35
15 Փետրվարի 2021
Սիրահարների օրը՝ Եռաբլուրում (ՎԻԴԵՈ)
Ձեր սխրանքն անմահ է, Սիրահարների օրը՝ Եռաբլուրում. ՎԻԴԵՈ
16:16
15 Փետրվարի 2021
Ի՞նչ վնասվածքներ են եղել Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի հետևանքով, ԱԻՆ– ի մասնագետներն այցելել են կրթական հաստատություններ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վնասվածքներ են եղել Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի հետևանքով, ԱԻՆ– ի մասնագետներն այցելել են կրթական հաստատություններ. ՎԻԴԵՈ
14:50
15 Փետրվարի 2021
Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործվեն. Մարության (ՎԻԴԵՈ)
Հայկ Մարությանը հայտնել է, որ առաջիկայում Երևանում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործվեն. ՎԻԴԵՈ
14:20
15 Փետրվարի 2021
Արմեն Սարգսյանը Լոնդոնից վերադարձել է Հայաստան. նա բուժվում էր կորոնավիրուսից (ՖՈՏՈ)
Արմեն Սարգսյանը Լոնդոնից վերադարձել է Հայաստան. նա բուժվում էր կորոնավիրուսից. ՖՈՏՈ
14:00
15 Փետրվարի 2021
20 տարվա մեջ առաջին անգամ. Հայաստանում փետրվարին ծիրանենի է ծաղկել (ՖՈՏՈ)
20 տարվա մեջ առաջին անգամ. Հայաստանում փետրվարին ծիրանենի է ծաղկել. ՖՈՏՈ