ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, մեկնաբանելով քրեական հեղինակությունների և օրենքով գողերի մոտ խուզարկությունները, հայտարարել է, որ Հայաստանում բոլորը պետք է հարգեն օրենքը:
Նախօրեին Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից քրեական գործի շրջանակում ոստիկանության աշխատակիցները դատարանի որոշմամբ խուզարկություններ են իրականացրել մի շարք քրեական հեղինակությունների և օրենքով գողերի մոտ:
Загружается новость ...
"Право"
«Հայաստանում օրենքը գերակա նշանակություն ունի բոլորի և յուրաքանչյուրի համար, օրենքը պետք է հարգի յուրաքանչյուրը: Քրեական հեղինակությունները նույնպես մարդիկ են, ունեն իրենց իրավունքներն ու պարտավորությունները: Բայց անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր քաղաքացի պետք է ենթարկվի օրենքին»,- ասաց Օսիպյանը:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են, մասնավորապես, զենք, զինամթերք և թմրանյութեր: Բոլոր հիշատակված օրենքով գողերը և քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տեղի բաժիններ: Նրանց տներում հայտնաբերված զենքը, թմրանյութերը և այլ առարկաներն առգրավվել են և փոխանցվել քրեագիտության վարչություն: -0-