Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է հորդառատ անձրև և քամու ուժգնացում

17.06.2025, 13:58
Այսօր Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում
Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է հորդառատ անձրև և քամու ուժգնացում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթրոինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ 

Հունիսի 17-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։​​​​​​​

Երևանում հունիսի 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։​​​

Մարզերում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 

Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կնվազի ևս 3-5, 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։