Հայաստանի որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, ճանապարհներն անանցանելի են

23.01.2026, 11:32
Հայաստանում այսօր և վաղը սպասվում է քամու ուժգնացում
Հայաստանի որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, ճանապարհներն անանցանելի են

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի առանձին հատվածներում դիտվում է քամու ուժգնացում, այսօր և վաղը կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

«Ինչպես և կանխատեսվել էր, հունվարի 22-ից հանրապետության առանձին շրջաններում դիտվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված որոշ հատվածներում դիտվում է նաև բուք։ 

Արդյունքում մի շարք ավտոճանապարհներ հայտնվել են անանցանելի վիճակում», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։