420.2
4.23
390.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի քննչական կոմիտեի մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր կաշառքներ ստանալու մեջ

21:02
28 Օգոստոսի 2018
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանն ու ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Բացի այդ, ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չաչաշահելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), Արայիկ Ներսիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չաչաշահելը), իսկ Արտակ Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չաչաշահելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափերով կաշառք ստանալը):
Ըստ առաջադրված մեղադրանքների` Վլադիմիր Դավթյանի կողմից Կամո Փիրուզյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշված վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արայիկ Ներսիսյանը տիրապետել են քրեական գործի բոլոր հանգամանքներին, այդ թվում` տեղեկացված են եղել, որ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպել է Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը մի շարք այլ անձանց օժանդակությամբ:

Քրեական գործի բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող հիշյալ տեղեկությունները Թաթուլ Շուշանյանը քննարկել է Վահագն Աբգարյանի հետ, որի ընթացքում խոստացել է ուղղորդել իրեն ենթակա քննիչի` Արայիկ Ներսիսյանի կողմից կատարվող նախաքննությունը, որպեսզի չհիմնավորվեն ինչպես սպանությունը Վլադիմիր Դավթյանի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այնպես էլ Վահագն Աբգարյանի պատվերով կամ այլ անձանց հանցակցությամբ կատարված լինելու հանգամանքները:

Իր լիազորությունների շրջանակում Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի օգտին վերը նշված ակնհայտ ապօրինի գործողությունները կատարելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում անգործություն դրսևորելու համար քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը պահանջել և 2017 թվականի հունիսին Վահագն Աբգարյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.400.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք:

Загружается новость ... "Право"

Խոստմանը համաձայն՝ Թաթուլ Շուշանյանն ուղղորդել է իրեն անմիջականորեն ենթակա ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ քրեական գործի նախաքննության ընթացքում մի շարք անձանց հարցաքննությունները և այլ քննչական գործողությունները կատարելիս ձեռնպահ մնալ պատշաճ նախաձեռնողականություն դրսևորելուց, չկատարել որոշ դատավարական գործողություններ, որպեսզի բացառվի Վլադիմիր Դավթյանին մեղսագրված հանցավոր արարքին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավական գնահատականի փոփոխությունը և հանցագործությանն առնչություն ունեցող նոր անձանց բացահայտումը: 
Արայիկ Ներսիսյանն էլ իր անմիջական վերադասին չհակադրվելու և վերջինիս ցանկությամբ նախաքննությունը ուղղորդված ձևով տանելու համար իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները:
Երբ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից չի հաստատվել, դրա հետագա նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որում ընդգրկվել է նաև նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Վահագն Աբգարյանի և նրա ընկեր Արթուր Մնացականյանի հետ:

Արտակ Հովհաննիսյանը Վահագն Աբգարյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ քրեական գործով նախաքննության ընթացքի, քննչական և այլ դատավարական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար Վահագն Աբգարյանից Արթուր Մնացականյանի միջոցով ստացել է խոշոր չափերով՝ 239.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք:

Հետագայում ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննության ընթացքում Վլադիմիր Դավթյանի հանցակից Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը խստացվել է:
Թաթուլ Շուշանյանի, Արայիկ Ներսիսյանի և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Օգոստոսի 28–ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
11:36
01 Ապրիլի 2024
Փաշինյանը հայտարարել է, որ Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է․ Մայր Աթոռից պատասխանել են նրան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրեն համեմատել է Քրիստոսի հետ․ Մայր Աթոռից արձագանքել են․ ՎԻԴԵՈ
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության