Հայաստանի քաղաքներից մեկը 14 ժամով կջրազրկվի

18.04.2025, 09:58
Հայաստանի քաղաքներից մեկում 14 ժամ ջուր չի լինի
Հայաստանի քաղաքներից մեկը 14 ժամով կջրազրկվի

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի քաղաքներից մեկում 14 ժամ ջուր չի լինի։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 18-ին 10:00-00:00-ն կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։